ԵԱՏՄ երկրները ԱԲ–ի պատասխանատու օգտագործման վերաբերյալ հայտարարություն կստորագրեն

ԵԱՏՄ երկրները ԱԲ–ի պատասխանատու օգտագործման վերաբերյալ հայտարարություն կստորագրեն
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները արհեստական բանականության պատասխանատու օգտագործման վերաբերյալ հայտարարություն կստորագրեն մայիսին։Այս մասին հայտարարել է Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը Շիմքենդում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի բացման ժամանակ։
Նա նաև ընթերցել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի ուղերձը, որում արհեստական բանականության զարգացումը նշվում է որպես միության առաջնահերթություններից մեկը։ Խոսքը արհեստական բանականության ներդրումն է մաքսային, լոգիստիկ և արդյունաբերության ոլորտներում։
Առաջարկվում է արհեստական բանականության հենքի վրա բեռների հոսքի համակարգման հարթակ ստեղծել, որը կկրճատի բեռների առաքման ժամանակը և բիզնեսի ծախսերը, կբարձրացնի եվրասիական տրանսպորտային միջանցքների մրցունակությունը։ Առաջարկվում է նաև անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողությունը ամբողջությամբ տեղափոխել էլեկտրոնային ձևաչափի։
Բեկտենովը նշել է, որ չնայած աշխարհաքաղաքական դժվարին իրավիճակին` միությունը շարունակում է շարժվել դեպի իր հիմնական նպատակներ՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժն ապահովող միասնական շուկայի ձևավորում։
Նրա խոսքով` ԵԱՏՄ-ն նպաստում է նաև ազգային տնտեսությունների տեխնոլոգիական թարմացմանը, արդյունաբերական համագործակցության զարգացմանը և անդամ երկրների դիրքերի ամրապնդմանը համաշխարհային շուկաներում։
Հեռանկարային ուղղությունների թվում նշվել են արաբական աշխարհի, Հարավարևելյան Ասիայի և Աֆրիկայի երկրները, ինչպես նաև տարածաշրջանային միավորումների հետ համագործակցությունը։
Հիշեցնենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը անցկացվում է մարտի 26-27-ը։ Երեկ նեղ կազմով նիստ է կայացել՝ առանց դիտորդ պետությունների մասնակցության։