Աշխատում ենք Ազգային անվտանգության նոր ռազմավարության վրա. վարչապետ

Աշխատում ենք Ազգային անվտանգության նոր ռազմավարության վրա. վարչապետ

Հայաստանի Հանրապետությունն աշխատում է Ազգային անվտանգության նոր ռազմավարության վրա, քանի որ այս պահին գոյություն ունեցողը պատշաճ չէ։

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀ նոր ռազմավարության վերաբերյալ հարցին։

«Պարզ է, որ առկա Ազգային անվտանգության ռազմավարությունն առնվազն մեծ մասով ռելևանտ չի, և մենք աշխատում ենք նոր ռազմավարության վրա»,-ասաց վարչապետը։