Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող աշխատակիցներ են ձերբակալվել

Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող աշխատակիցներ են ձերբակալվել

Այսօր Վանաձորի համայնքապետարանից մեկ տասնյակ աշխատակիցներ են բերման ենթարկել: Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք են:

«Կաշառք ստանալու, տալու, խմբով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խարդախության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք են»,- հայտնեցին կոմիտեից:

Նախաքննության շահերից ելնելով՝ կոմիտեից այլ մանրամասներ չեն հայտնում:

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ ձերբակալվել են Արմեն Այվազյանը՝ Վանաձորի համայնքապետարանի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնի նախկին պետը, ինչպես նաև նույն բաժնի նախկին ու գործող պաշտոնատար անձինք։