Պլաստիկ շշեր ու կազապարներ արտադրող ընկերությունն ազատվեց մաքսատուրքից

Պլաստիկ շշեր ու կազապարներ արտադրող ընկերությունն ազատվեց մաքսատուրքից

Կառավարության որոշմամբ մաքսատուրքից ազատվեց «ՆԱՐՊԼԱՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պոլիմերային նախակաղապարների, շշերի և պոլիմերային աքսեսուարների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1 մլրդ դրամի ներդրում հումքի  ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 72 աշխատատեղ՝ 285 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում, նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել մինչև 78-ի՝  300 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 42․4 մլն դրամ։