Կառավարությունը համաֆինանսավորեց ևս 11 սուբվենցիոն ծրագիր՝ 1.1 մլրդ դրամի չափով
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 26–ի նիստում ընդունեց հերթական սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու մասին որոշումը։
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով նախագիծը, ասաց. «Նախագծով առաջարկվում է համաֆինանսավորել 11 համայնքների թվով 11 սուբվենցիոն ծրագրեր, որոնցից 2–ը Արագածոտնի մարզում են, 1–ը՝ Արարատի, 2–ը՝ Արմավիրի, 2–ը՝ Գեղարքունիքի, 1–ը՝ Սյունիքի, 3–ը՝ Տավուշի մարզերում։ Համաֆինանսավորումը կազմում է 1 մլրդ 100 մլն դրամ։ Այս հատկացումով արդեն 2026–ին պետական բյուջեից կունենանք 3 մլրդ 57 մլն դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր»։
Ավանդույթի համաձայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթով ընթերցեց, թե որ ծրագրերի մասին է խոսքը։