Կառավարությունը փախստականներին սեփականաշնորհեց հանրակացարանների տարածքները, որտեղ նրանք բնակվում են

Կառավարությունը փախստականներին սեփականաշնորհեց հանրակացարանների տարածքները, որտեղ նրանք բնակվում են

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 26–ի նիստում Հանրակացարանային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին որոշում կայացրեց։

Խոսքը վերաբերում է հանրակացարանային կացարաններում բնակվող Ադրբեջանից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած ընտանիքների սոցիալ-տնտեսական և իրավական երաշխիքների ապահովմանը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանի Շիրակի փողոց 2/32,  քՄոլդովական փողոց 29/1, Կոտայքի մարզի Աբովյանի Ուսանողական թաղամաս 4/1 (էներգետիկական քոլեջի հանրակացարան), Կոտայքի մարզի Աբովյանի Ուսանողական թաղամաս 4 (ճարտարագիտական քոլեջի հանրակացարան) շենքերում բնակվող Ադրբեջանից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիները դիմումներ են ներկայացրել, որոնցով խնդրել են իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականության իրավունքով (կամ համատեղ սեփականության իրավունքով) տրամադրել իրենց ընտանիքներին:

Նախագծով սեփականաշնորհման առաջարկվող, Կոմիտեի հաշվեկշռում հաշվառված՝ ք․ Երևան, Շիրակի փողոց 2/32 հասցեի շենքի 34 սենյակներ սեփականաշնորհվել են, 18 սենյակներ հանդիսանում են պետական սեփականություն, ք․ Երևան, Մոլդովական 29/1 շենքի 26 սենյակներ սեփականաշնոհվել են, 117 սենյակներ հանդիսանում են պետական սեփականություն, ՀՀ կոտայքի մարզ, ք․ Աբովյան, Ուսանողական թաղամաս 4/1 (էներգետիկական քոլեջի հանրակացարան) շենքի 7 սենյակներ  սեփականաշնորհվել են, 31 սենյակներ հանդիսանում են պետական սեփականություն։