Կառավարության նիստ. ուղիղ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մարտի 26-ին, անցկացնում է իր հերթական նիստը:

Նիստի օրակարգում ընդգրկված է 61 հարց, որից չի զեկուցվում 58-ը: Եվս 2 հարց գաղտնի է։

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

– Խաղող վերամշակող տնտեսավարողների աջակցության ծրագիրը և դրա շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը հաստատելու մասին,

– Բուսաբուծության աջակցության 2026 թվականի ծրագիրը հաստատելու մասին,

– «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու մասին,

– «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Բազմաոլորտ բյուջետային աջակցության պայմանագիր» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին,

– Զբոսավարների և ուղեկցորդների որակավորման պահանջները և կարգը սահմանելու մասին և այլ հարցեր։