ԱՄՆ վիզայի հետ կապված խարդախության մասին տեղեկություն ունենալու դեպքում՝ հաղորդում ներկայացնել
Նրանք, ովքեր խարդախություն են թույլ տալիս, ստիպում են որպեսզի վիզայի բոլոր դիմողների նկատմամբ առավել աչալուրջ ստուգումներ կատարվեն։
Այս մասին հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
«ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ, և մեր աշխատակիցները խարդախության ցանկացած դեպք առավելագույնս լուրջ են ընդունում։
Եթե տեղյակ եք վիզաների հետ կապված խարդախությունների մասին, ապա խնդրում ենք հաղորդում ներկայացնել»,- ասվում է հաղորդագրության մեջ։