Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Բերդ համայնքի բնակավայրեր է այցելել

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Բերդ համայնքի բնակավայրեր է այցելել

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Բերդ համայնք կատարած այցի ընթացքում եղել է Վարագավան,Ներքին Կարմիր Աղբյուր ,Պառավաքարում բնակավայրերում։

Վարագավանում մարզպետը նախ հանդիպել է բնակիչների հետ՝ տեղում ծանոթացել բնակավայրի խնդիրներին։ Քննարկումների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել խմելու եւ ոռոգման ջրի ապահավման հարցերին: Բարձրացվել են ներհամայնքային ճանապարհների բարեկարգման, սոցիալական իրավիճակին առնչվող հարցեր, ինչպես նաև քննարկվել են բնակարանաշինության ծրագրի իրականացման հետ կապված խնդիրներ։
Այցի ընթացքում մարզպետը շրջել է նաև բնակավայրի կրթական ու նախադպրոցական հաստատություններով։ Մանկապարտեզում նա զրուցել է աշխատակիցների հետ, հետաքրքրվել պայմաններով և առկա կարիքներով։ Այնուհետև Հայկ Ղալումյանը եղել է Վարագավանի դպրոցում, որտեղ հանդիպել է ուսուցչական կազմին։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել կրթական գործընթացին:
Պառավաքարում մարզպետը հանդիպում է ունեցել բնակիչների հետ, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրներն ու առաջարկությունները։ Քննարկման ընթացքում բնակիչները ներկայացրել են մի շարք հարցեր, մասնավորապես՝ բնակավայրի ասֆալտապատման անհրաժեշտությունը, խմելու և ոռոգման ջրի ապահովման խնդիրները, մանկապարտեզի վերանորոգման հարցը։
Բացի այդ, բարձրաձայնվել են որոշ թաղամասերում գազիֆիկացման բացակայության, ինչպես նաև դպրոցում ջեռուցման համակարգի հետ կապված խնդիրները։
Բնակիչներն անդրադարձել են նաև գյուղատնտեսության ոլորտին առնչվող հարցերին՝ նշելով ոռոգման ջրի պակասը, հողերի արդյունավետ մշակման դժվարությունները, ինչպես նաև պետական աջակցության ծրագրերի հասանելիության և կիրառման հետ կապված խնդիրները։
Ներքին Կարմիր Աղբյուր բնակավայրում Հայկ Ղալումյանը հանդիպել է բնակիչների հետ՝ լ սել նրանց հուզող խնդիրներն ու առաջարկները։ Քննարկման առանցքում եղել են բնակարանաշինության հետ կապված հարցերը, սոցիալական խնդիրները, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում առկա դժվարությունները։
Այցի ընթացքում մարզպետն այցելել է գյուղի մանկապարտեզ, ծանոթացել պայմաններին և զրուցել աշխատակիցների հետ։
Այնուհետև Հայկ Ղալումյանը եղել է Ներքին Կարմիր Աղբյուրի դպրոցում, որտեղ հանդիպել է ուսուցչական անձնակազմի հետ՝ քննարկել կրթական գործընթացին առնչվող հարցեր։
Մարզպետը հանձնարարել է ոլորտային պատասխանատուներին ուսումնասիրել բարձրացված հարցերը և հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել դրանց լուծման ուղղությամբ առաջարկություններ։