Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը. Ուղիղ

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ մարտի 25–ին, շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը։  Օրակարգում ընդգրկված էր ընդհանուր առմամբ 35 հարց, որոնցից 16-ը արդեն քննարկվել են։

Այսօրվա նստաշրջանի ընթացքում նախատեսվում է նաև հրապարակել Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության գաղտնի քվեարկության արդյունքները։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը թափուր պաշտոնի համար առաջադրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին պատգամավոր և խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական ​​հանձնաժողովի նախկին նախագահ Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը։