Խորհրդակցություն Կադաստրի կոմիտեում

Խորհրդակցություն Կադաստրի կոմիտեում
Կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկեց առաջիկա անելիքները, տրվեցին հանձնարարականներ:
Առաջիկայում կոմիտեի ղեկավարի մասնակցությամբ կկազմակերպվի քննարկում՝ գնահատման որակավորման քննությունների անցկացման կարգը սահմանելու մասին ՀՀ Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ:
Պատասխանատուներին հանձնարարական տրվեց ներկայացնել վերլուծական տեղեկատվություն Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման աշխատանքներում անշարժ գույքի հասցեների մասով առկա խնդիրների և խոչընդոտների վերաբերյալ:
Հանձնարարվեց ներկայացնել տեղեկատվություն՝ ինքնակամ կառույցների հաշվառման ընթացիկ աշխատանքների վերաբերյալ:
Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի պետ Կ. Գրիգորյանին հանձնարարվեց Գեոմատիկայի կենտրոնի հետ համատեղ աշխատանքի արդյունքում ներկայացնել առաջարկություններ գրանցման գործընթացում սխալների հայտնաբերման գործիքի ներդրման վերաբերյալ:
Շարունակվում են թվային համակարգի ներդրման աշխատանքները, որոնք հնարավորություն կտան անշարժ գույքի վրա դրվող և հանվող սահմանափակումները ինքնաշխատ դարձնելու: