Հիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածը

Հիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածը

Հաշվի առնելով, որ ճանապարհահատվածի փակման նախորդ հրապարակումը սխալ է ընկալվել, տեղեկացնում ենք, որ ապրիլի 3-ից 90 օրացուցային օրով փակվելու է բացառապես Արաբկիր վարչական շրջանի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը՝ հիմնանորոգման նպատակով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։