Ֆրանսիայում երաշտի պատճառով ավելի քիչ գինի կլինի
Ֆրանսիայում գինեգործներն այս տարի կկորցնեն գինու ծավալները երաշտի և անոմալ շոգի պատճառով։ Սակայն տարին աղետալի չի կարելի անվանել. ֆրանսիացիներին առանց գինու չեն մնա։
«Կան բազմաթիվ կլիմայական գործոններ, որոնք 2022 թվականի սկզբից ազդել են գինու արտադրության վրա։ Դրանք են, օրինակ, սառնամանիքներն ու կարկուտը, որոնք հանգեցրել են Ֆրանսիայի խաղողի այգիներում արտադրանքի ծավալների նվազմանը, իսկ ամռանը երաշտն ու ուժեղ շոգը նույնպես կանդրադառնան արտադրվող գինու ծավալների վրա»,- նշել է Պետին։
Նրա խոսքով, երբ Ֆրանսիայում խաղողի այգիները սկսեցին ծաղկել, խոնավությունը քիչ էր, քանի որ երաշտն այս տարի սկսվեց բավականին վաղ, իսկ ամռան անորմալ շոգն էլ ավելի է նպաստել խաղողի վազերում ջրի գոլորշացմանը:
«Այս տարի մենք ակնկալում ենք 44 միլիոն հեկտոլիտր գինի, ինչը ավելին է, քան 2021-ին, քանի որ այն ժամանակ գարնանային ցրտահարությունները շատ շրջաններում բերքը վնասեցին, բայց ավելի քիչ, քան մենք ակնկալում էինք, օրինակ՝ 50 միլիոն հեկտոլիտր, ինչպես եղավ 2020-ին»,- հայտնել է ասոցիացիայի ներկայացուցիչը։
Ինչ վերաբերում է գինու տեսակներին, ապա, ինչպես նշել է գործակալության զրուցակիցը, բնակչությունը դրանցից ոչ մեկը չի կորցնի, պարզապես որոշ սորտեր կներկայացվեն ավելի փոքր ծավալներով։
Ֆրանսիայի գինեգործական շրջանները, որոնք ամենաշատն են տուժել երաշտի հետևանքով, եղել են Լուարը, Բուրգունդիան և Բորդոն (վերջին երկուսը նույնպես ավելի վաղ տուժել են ցրտահարությունից):
Աղբյուրը՝ panorama.am