Վաղաժամկետ մարվեցին ՀԷՑ-ի վարկային պարտավորությունները տեղական բանկերից մեկի մասով՝ մոտ 9 մլն դոլար. Ռոմանոս Պետրոսյան

Վաղաժամկետ մարվեցին ՀԷՑ-ի վարկային պարտավորությունները տեղական բանկերից մեկի մասով՝ մոտ 9 մլն դոլար. Ռոմանոս Պետրոսյան

Երեկ վաղաժամկետ մարվեցին տեղական բանկերից մեկում առկա՝ ՀԷՑ-ի վարկային ողջ պարտավորություններն այդ բանկի մասով. շուրջ 9 մլն ԱՄՆ դոլար (առանց լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու): Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:

«Այսպիսով՝

  • ՀԷՑ-ի ֆինանսական պարտավորությունները վարչական վարույթի հարուցման պահին եղել են՝ շուրջ 397 մլն ԱՄՆ դոլարին համարժեք.
  • այս պահին պարտավորությունները կազմում են՝ շուրջ 350 մլն ԱՄՆ դոլարին համարժեք։

Ըստ այդմ՝ ժամանակավոր կառավարման 8 ամիսների ընթացքում, ՀԷՑ-ի բնականոն աշխատանքները կազմակերպելուց զատ, բացառապես սեփական միջոցների հաշվին, ՀԷՑ-ը վաղաժամկետ և պլանային ռեժիմներով մարել է ավելի քան 47 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսական պարտավորություններ։

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին»,- նշված է գրառման մեջ։