Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար

Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար

Վրաստանից դեպի Ռուսաստան «Վերին Լարս» անցակետով ճանապարհը փակվել է մեծ բեռնատարների համար։Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ժամանակավորապես արգելվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը», – ասված է հաղորդագրության մեջ: