Հայաստանը դիմել է ԵՄ-ին Խաղաղության եվրոպական հիմնադրամից երրորդ անգամ աջակցություն ստանալու համար․ Միրզոյան

Հայաստանը դիմել է ԵՄ-ին Խաղաղության եվրոպական հիմնադրամից երրորդ անգամ աջակցություն ստանալու համար․ Միրզոյան

Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միությանը դիմել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից երրորդ անգամ աջակցություն ստանալու համար։

Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է երկրորդ աջակցությունը։ Մենք արդեն դիմել ենք երրորդ աջակցության համար»,-ասաց Միրզոյանը։

Հայաստանը ԵՄ խաղաղության եվրոպական հիմնադրամից առաջին անգամ աջակցություն է ստացել 2024 թվականի հուլիսին՝ 10 միլիոն եվրոյի չափով, որի նպատակն էր դաշտային մոդուլային ճամբարի ստեղծումը, ինչը ներառում էր նաև մեկ բժշկական օգնության ամբուլատորիա, ինչպես նաև համապատասխան ծառայություններ ու կարողություններ։

Երկրորդ աջակցությունն՝ արդեն 20 միլիոն եվրոյի չափով, Հայաստանը ստացել է 2026 թվականի հունվարին։