Սկսվել են Լոռիում գետերի՝ հրատապ ուշադրություն պահանջող հատվածների մաքրման աշխատանքները

Սկսվել են Լոռիում գետերի՝ հրատապ ուշադրություն պահանջող հատվածների մաքրման աշխատանքները

Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանն աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ՝ ծանոթանալու հակահեղեղային կանխարգելիչ միջոցառումների իրականացման ընթացքին։

ՋԿ նախագահի տեղակալը, Լոռու փոխմարզպետ Արսեն Ղարիբյանի, «Մելիորացիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սասուն Միրոյանի և «Լոռի» ՋՕԸ-ի տնօրեն Սարգիս Դավթյանի ուղեկցությամբ, շրջել է Տանձուտ, Դեբեդ, Ձորագետ և Փամբակ գետերի այն հատվածներում, որտեղ «Մելիորացիա» ՓԲԸ-ն իրականացնում է հուների մաքրման և անհրաժեշտ վայրերում հանույթի տեղափոխման աշխատանքներ։

Մարտի սկզբից մեկնարկել են Լոռու մարզի գետերի՝ հրատապ ուշադրություն պահանջող հատվածների մաքրման աշխատանքները, որոնց նախորդել են նախապատրաստական փուլերը՝ կազմակերպչական աշխատանքներ, ձեռքով մաքրում և տեխնիկայի տեղափոխում։

Աշխատանքները շարունակվում են։