Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է

Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է

Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է։ Այս մասին հայտնում են մետրոպոլիտենից:

Երթևեկությունը վերականգնված է և իրականացվում է բնականոն, երկկողմանի ռեժիմով ուղևորափոխադրում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել էր տեխնիկական խափանում, որի պատճառով մետրոպոլիտենը անցել էր  մեկ գծանի երկկողմանի երթևեկության։