Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում. Ուղևորներին իջեցրել են
Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում։ Այս մասին հայտնում են ՀՀ մետրոպոլիտենից։
«Այս պահին մասնագետները տեղում իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ խնդիրը հնարավորինս արագ վերացնելու և երթևեկությունը լիարժեք վերականգնելու համար։
Մինչ այդ մետրոպոլիտենը կանցնի մեկ գծանի երկկողմանի երթևեկության։
Հարգելի՛ ուղևորներ, հայցում ենք Ձեր ըմբռնումն ու ներողամտությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում ուղևորներին ավելի քան 10 րոպե գնացքում սպասեցնելուց հետո խնդրել են իջնել գնացքից։