Ռուսաստանը կտրուկ ավելացրել է դեպի Հայաստան քաղցր գազավորված ըմպելիքների արտահանումը

Ռուսաստանը կտրուկ ավելացրել է դեպի Հայաստան քաղցր գազավորված ըմպելիքների արտահանումը

2025 թվականին Ռուսաստանը մոտ 302 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ավելի քան 420 հազար տոննա շաքար պարունակող կամ համաբուրավետիչ հավելումներով ջուր է արտահանել արտաքին շուկա։ 2024 թվականի համեմատ արտահանումն արժեքային արտահայտությամբ աճել է 4%-ով։ Այս մասին հայտնում է «Ագրոէքսպորտը»։

Հինգ խոշորագույն ներկրողներն են՝

Ղազախստան՝ մոտ 92 միլիոն դոլար

Բելառուս՝ ավելի քան 65 միլիոն դոլար

Ուզբեկստան՝ ավելի քան 44 միլիոն դոլար

Ղրղզստան՝ ավելի քան 20 միլիոն դոլար

Հայաստան՝ ավելի քան 14 միլիոն դոլար

Արտահանման արժեքի աճը հիմնականում պայմանավորված է դեպի Հայաստան (+60%), Աբխազիա (+35%), Բելառուս (+23%), Ուզբեկստան (+21%), Տաջիկստան (+26%) և Ղրղզստան (+15%) իրականացվող մատակարարումներով։