Շուտով Հայաստանի գյուղացիական տնտեսությունները կկարողանան 0 տոկոսով վարկեր ստանալ․ Գևորգ Պապոյան

Շուտով Հայաստանի գյուղացիական տնտեսությունները կկարողանան 0 տոկոսով վարկեր ստանալ․ Գևորգ Պապոյան

Հայաստանի գյուղացիական տնտեսությունները և ոչ խոշոր ֆերմերները կկարողանան օգտվել անտոկոս վարկերից։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՖԲ իր էջում հայտնել է խոստացած առաջին լավ լուրը՝ առանց մանրամասների։ 

«Իսկ գիտեք, թե որն է ամենապահանջված պրոդուկտներից մեկը Հայաստանի գյուղացիական տնտեսությունների համար։ Իմ հանդիպումներում ամենապահանջված պրոդուկտը, որը մեր քաղաքացիները ցանկացել են ունենալ, դա 0 տոկոսով՝ անտոկոս վարկերն են։ Դուք ասում եք՝ մենք իրականացնում ենք։ Շուտով Հայաստանի գյուղացիական տնտեսությունները, փոքր ֆերմերները կկարողանան ստանալ 0 տոկոսով վարկեր»,- գրել է նա։