ԿԲ-ում տեղի է ունեցել հանդիպում ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության պատվիրակության հետ
Մարտի 19-ին ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել բացման հանդիպում Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության՝ Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՀ գործադիր խորհրդի անդամ, Հայաստանի մասով ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Մարնիքս վան Ռիջը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին մակրոտնտեսական զարգացումները, տնտեսական հեռանկարները և հիմնական ռիսկերը, ինչպես նաև քաղաքականության հարցեր՝ ներառյալ դրամավարկային քաղաքականությունը, արտարժութային միջամտությունները և ֆինանսական հատվածի զարգացումները։
Կողմերն անդրադարձել են նաև ծրագրի շրջանակում նախատեսվող հիմնական բարեփոխումներին, այդ թվում՝ բանկերի կարգավորման, կապիտալի շուկայի զարգացման, ռիսկերի կառավարման, ինչպես նաև վճարային համակարգերի արդիականացման մասին։



