2026-ին ևս, նախորդ 2 տարիների նման, խաղողի մթերումը կլինի անխոչընդոտ

2026-ին ևս, նախորդ 2 տարիների նման, խաղողի մթերումը կլինի անխոչընդոտ
2026-ին ևս, նախորդ 2 տարիների նման, խաղողի մթերումը կլինի անխոչընդոտ,  ՖԲ իր էջում վստահեցրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գրորգ Պապոյանը։
Այդ խնդրի լուծման համար մթերողների հետ աշխատում ենք դեռևս տարեսկզբից։
Այս լուսանկարում «Պռոշյանի կոնյակի գործարանի» կողմից ձեռք բերված 22 հատ 165տ տարողությամբ նոր պահամաններից մեկն է, որը ձեռք է բերվել Կառավարության արտադրողականության խթանման ծրագրի միջոցով։ Ընկերությունը այս ծրագրի միջոցով ձեռք է բերել նաև բարձր արտադրողականությամբ մամլիչ, ջարդիչ և ընդունման նոր բունկեր, ինչպես նաև վերազինում է կաթսայատունը։
Սարքավորումների ընդհանուր արժեքը շուրջ 1.3 մլն դոլար է, իսկ վարկի/լիզինգի տոկոսադրույքները կվճարի Կառավարությունը։