2026-ին կմեկնարկեն 13 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներ. Ավինյան

2026-ին կմեկնարկեն 13 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներ. Ավինյան

Այսօր վերաբացեցինք 2 մանկապարտեզ, և այսպիսով՝ վերջին տարիներին հիմնանորոգված մանկապարտեզների թիվը հասավ 45-ի։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր վերաբացեցինք միանգամից 2 մանկապարտեզ, և այսպիսով՝ վերջին տարիներին հիմնանորոգված մանկապարտեզների թիվը հասավ 45-ի։

2026 թվականին նախատեսում ենք մեկնարկել ևս 13 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներ՝ ստեղծելով ավելի հարմարավետ, անվտանգ և ժամանակակից պայմաններ մեր երեխաների համար։

Շնորհակալություն Եվրոպական Միության, Եվրոպական Ներդրումային Բանկի, Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի ու մասնակից պետությունների, ՄԱԶԾ-ի մեր գործընկերներին՝ արդյունավետ ու ապագայակենտրոն համագործակցության համար»։