2025 թվականին Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն է ծավալել 10,778 ընկերություն․ նախարար
2025 թվականին Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն է ծավալել 10,778 ընկերություն։ Այս մասին մարտի 18-ին Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021–2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ, հայտարարել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Ըստ ՊԵԿ-ի գործընկերների տրամադրած տվյալների՝ 2025 թվականին բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացրել է 10,778 ընկերություն՝ 2024-ի դեկտեմբերին գրանցված 8,072 ընկերության համեմատ: 2025 թվականին ոլորտի շրջանառությունը կազմել է շուրջ 1 տրլն 207 մլն դրամ, մինչդեռ 2024 թվականին այն կազմել է 942 մլրդ ՀՀ դրամ», - ասել է Հայրապետյանը։