Էկոնոմիկայի նախարարը դեպի ԱՄՆ և ԵՄ արտահանում իրականացնող գործարարներին հրավիրում է հանդիպման

Էկոնոմիկայի նախարարը դեպի ԱՄՆ և ԵՄ արտահանում իրականացնող գործարարներին հրավիրում է հանդիպման

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեպի ԱՄՆ և Եվրամիություն արտահանում իրականացնող գործարարներին հրավիրում է հանդիպման։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

«Դեպի ԱՄՆ և ԵՄ արտահանում իրականացնող հարգելի՛ գործարարներ, ապրիլի 8-ին, ժամը 11։00-ին հրավիրում ենք մասնակցելու էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ հանդիպմանը։ Հանդիպումը տեղի կունենա ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում (Մ. Մկրտչյան 5)։ Մասնակցելու համար կարող եք նախապես գրանցվել հետևյալ հղումով»,- ասված է հաղորդագրության մեջ։