Սահմանադրության տեքստը կհրապարակվի մինչև ընտրություններ․ Գալյան

Սահմանադրության տեքստը կհրապարակվի մինչև ընտրություններ․ Գալյան

Կարծում եմ՝ Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի մինչև ընտրություններ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։


Գալյանն ուղիղ չպատասխանեց՝ Անկախության հռչակագիրը հեռացվել է Սահմանադրության տեքստից, թե՝ ոչ,  ըստ նրա՝ մինչ այս քննարկված տեքստում ներածություն, որտեղ և առկա էր Անկախության հռչակագիր,  առհասարակ դեռ չի եղել։   

« Դեռ չենք ամբողջացրել։ Ունենք մի քանի տարբերակ։ Ինչու՞ է պարտադիր աշխատանքային քննարկումներում ունենալ ամբողջական տարբերակ։ Սահմանադրության տեքստը՝  նախագծի տեքսով՝ լինելու է հրապարակային, այդ թվում հրապարակային է լինելու ներածությունը։ Հիմա վարչությունում և խմբակցությունում են քննարկումներ շարունակվում»,- ասաց Գալյանը։ 

Նրա խոսքով՝ հանրաքվեն նշանակված չէ, որևէ տեղից չեն ուշանում, կտան բավարար ժամանակ՝ ծանոթանալու տեքստին և կատարելու ընտրություն։
Ուղիղ հարցադրմանը, թե մինչ այս քննարկվող նախագծում՝ ներածության մեջ Անկախության հռչակագիրը հեռացված է, թե ոչ՝ Գալյանը չպատասխանեց՝ նշելով, թե պարտականություն չունի ասելու՝ ներքին աշխատանքների քննարկումներում ինչ է քննարկվում։