Հիմնանորոգվում է Էջմիածին քաղաքից դեպի Աշտարակ քաղաք տանող մոտ 4.8 կմ երկարությամբ հատվածը
Հանրապետության մի շարք տեղամասերում մեկնարկել են ճանապարհաշինական աշխատանքները։ Մասնավորապես, հիմնանորոգվում է Մ-3 միջպետական ճանապարհի՝ Էջմիածին քաղաքից դեպի Աշտարակ քաղաք տանող մոտ 4.8 կմ երկարությամբ հատվածը (կմ22+152 -կմ27+000)։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Այժմ կատարվում են հողային, եզրաքարերի տեղադրման, ջրահեռացման համակարգերի կառուցման աշխատանքներ:
ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող կարևոր ենթակառուցվածքային այս ծրագիրն էական նշանակություն ունի ինչպես տվյալ տարածքի բնակիչների, այնպես էլ տարանցիկ երթևեկության համար։