Երևանում մայթերը կբարեկարգվեն

Երևանում մայթերը կբարեկարգվեն
Ահա թե ինչ տեսք կունենա Ամիրյան փողոցը երկու ամսից: Երևանի քաղաքապետարանի  ֆեյսբուքի էջում գրված է.
Ինչպես նշել էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, մայրաքաղաքի այն հատվածները, որտեղ բացակայում են մայթերը, արդեն գույքագրվել են։ Շուտով այդ վայրերում ևս կստեղծվեն հարմարավետ և բարեկարգ մայթեր՝ ապահովելով անվտանգ ու հասանելի միջավայր մարդկանց համար։