ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից պատգամավորի թեկնածուներին տեղեկանք տրամադրելու կարգը
ՀՀ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրություններին պատգամավորի թեկնածուների համար տրամադրվում է տեղեկանք՝ վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու վերաբերյալ։ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ներկայացնում է կարգը։
Տեղեկանք ստանալու համար դիմումը կարող եք ներկայացնել՝
- անձամբ կամ լիազորված անձի միջոցով՝ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ցանկացած տարածքային ստորաբաժանումում՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ,
- առցանց՝ e-request.am հարթակի միջոցով,
- էլեկտրոնային փոստով՝ [email protected] հասցեին։
Առցանց ներկայացվող դիմումները պետք է ստորագրված լինեն էլեկտրոնային ստորագրությամբ (eID կամ mID)։
Դիմումի օրինակելի ձև` https://migration.mia.gov.am/articles/news/karg