«Էվրի Դեյ» ՓԲԸ–ի խմելու ջրի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է

«Էվրի Դեյ» ՓԲԸ–ի խմելու ջրի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Էվրի Դեյ» ՓԲ ընկերությանը պատկանող խմելու ջրի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է (Վայոց ձորի մարզ, ք․ Ջերմուկ):

Որոշումը կայացվել է Տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչների արձանագրումների հիման վրա, համաձայն որոնց խմելու ջրի այս արտադրամասում իրականացված կրկնակի ստուգումները փաստել են նախկինում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների ամբողջական շտկման մասին։