Կենսաթոշակների բարձրացումը կարող է 0.2 տոկոսի կարգի գնաճ բերել. Մարտին Գալստյան

Կենսաթոշակների բարձրացումը կարող է 0.2 տոկոսի կարգի գնաճ բերել. Մարտին Գալստյան

Ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան. 623 հազար 353 հոգու համար կենսաթոշակը կբարձրանա 10 հազար դրամ ու ավելի, իսկ 39 հազար 594 հոգու համար կբարձրանա շուրջ 8500 դրամով։

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գաստյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ դա կարող է գործոն լինել գնաճի համար և իրենք դա ներառել են գնաճի գործոնների մեջ։

«Այո՛, մեր գնահատմամբ՝ դա կարող է 0.2 տոկոսի կարգի գնաճ բերել»,- նշեց Գալստյանը։