Կասեցվել է «ԱՄՌԵԿՈ» ՍՊԸ-ին պատկանող «Գալֆ» լցակայանի գործունեությունը

Կասեցվել է «ԱՄՌԵԿՈ» ՍՊԸ-ին պատկանող «Գալֆ» լցակայանի գործունեությունը

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում հեղուկացված ածխաջրածնային գազի,  բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «ԱՄՌԵԿՈ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Արմավիրի մարզ, ք․ Արմավիր, Երևանյան փողոց, 53/20) հայտնաբերվել են խախտումներ։ Այս մասին ՆNEWS.am–ին հայտնում են տեսչական մարմնից։

Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է լցակայանի գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Արձանագրված իրավախախտումների համար տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։