ՀԲ. Հունվարին ՀՀ տնտեսական ակտիվությունը բարձր է եղել
ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի ամսական տնտեսական զարգացումները, որում անդրադառնում է 2026-ի հունվարի ցուցանիշներին: Ըստ դրա. Հունվարին տնտեսական ակտիվությունը բարձր մնաց՝ կազմելով 7.6 % (տ/տ՝ տվյալ ժամանակահատվածը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ) և ընդհանուր առմամբ նախորդ տարվա հունվարին գրանցված 7.3 %ին (տ/տ) համահունչ։
Աճին գլխավորապես օժանդակեցին շինարարությունը (18.7 %, տ/տ) և արդյունաբերությունը (10.6 %, տ/տ), հիմնականում հանքարդյունաբերական գործունեության (25.2 %) և էլեկտրաէներգիայի և էներգիայի արտադրության (17%, տ/տ) աճի հաշվին։
Մշակող արդյունաբերության աճը հունվարին համեստ էր՝ 4.3 % (տ/տ), ընդ որում մշակող արդյունաբերության այնպիսի խոշորապրանքների աճը, ինչպիսիք սննդամթերքը և մետաղներն էին, համապատասխանաբար զրոյական և 2․2 % էր։ Ոչ առևտրային ծառայությունների և մանրածախ առևտրի աճը կազմեց համապատասխանաբար 7.4 և 7.9 % (տ/տ)։
Հունվարին գրանցված բիզնեսների թիվը նվազեց 13.8 %ով (տ/տ)՝ հիմնականում պայմանավորված 18.6 %ով անհատ ձեռներեցների ցուցանիշի իջնելով։