Կազմակերպված աշխատանք՝ հստակ հանձնարարականներ
Մարտի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց մարզում իրականացվող զարգացման ծրագրերին՝ ենթակառուցվածքների բարելավման, կրթական հաստատություններում իրականացվող շինարարական աշխատանքների, ինչպես նաև տրանսպորտային և գյուղատնտեսական ոլորտներում կատարվող աշխատանքների ընթացքին։
Քննարկվեցին մի շարք ծրագրերի իրականացման ժամկետներն ու առաջնահերթությունները՝ ապահովելու դրանց արդյունավետ և համակարգված իրականացումը։
Մարզպետը հանձնարարեցի խստացնել վերահսկողությունը նախակրթական հաստատություններում սննդի մատակարարման և պահպանության պայմանների նկատմամբ։
Հետևողական ու համակարգված աշխատանքով շարունակելու ենք ապահովել մարզում իրականացվող ծրագրերի արդյունավետ ընթացքը և համայնքների կայուն զարգացումը։