Աշխատանքային խորհրդակցություն Թալին համայնքում
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են համայնքապետարանի ղեկավար կազմը, կոմունալ ծառայության և այլ ոլորտային պատասխանատուներ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են առաջիկա միջոցառումների կազմակերպման աշխատանքները, ինչպես նաև համայնքում իրականացվող ծրագրերի և ընթացիկ աշխատանքների կատարման ընթացքը։
Համայնքի ղեկավարը պատասխանատուներին տվել են համապատասխան հանձնարարականներ՝ աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու և սահմանված ժամկետներում իրականացնելու համար։