Երևանում մեկնարկել է Մրցակցության միջազգային ցանցի շահերի պաշտպանության աշխատանքային խմբի տարեկան աշխատաժողովը

Երևանում մեկնարկել է Մրցակցության միջազգային ցանցի շահերի պաշտպանության աշխատանքային խմբի տարեկան աշխատաժողովը
Երևանում մեկնարկել է Մրցակցության միջազգային ցանցի (ICN) շահերի պաշտպանության աշխատանքային խմբի տարեկան աշխատաժողովը, որին մասնակցել են 32 երկրների պատվիրակներ՝ մրցակցային մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը միջոցառմանը հանդես է եկել բացման խոսքով, որում նշել է, որ մրցակցությունը տնտեսության կայուն զարգացման կարևոր առանցքային պայմաններից է, և մրցակցության բարձրացման քաղաքականությունն ամրագրվել է նաև Կառավարության տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինում։
 «Արդյունավետ մրցակցային միջավայրը նպաստում է տնտեսության դիվերսիֆիկացմանը, նորարարությունների խթանմանը, ներդրումային գրավչության բարձրացմանը և սպառողների շահերի առավել արդյունավետ պաշտպանությանը։ Հետևաբար մրցակցության քաղաքականության զարգացումը և դրա արդյունավետ կիրարկումը կարևոր դեր ունեն տնտեսական քաղաքականության ձևավորման և իրականացման գործընթացում», - նշել է նախարար Պապոյանը։
Համաժողովի նպատակն էր ուսումնասիրել և գնահատել նախորդ տարիների արդյունքները, ինչպես նաև նախանշել մրցակցության մարմինների միջև համագործակցության հետագա զարգացման և աշխատանքային գործունեության իրականացման ուղիները։
652918362_1371583448344368_3711125533857315769_n.jpg (74 KB)
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հանդես է եկել հիմնական ելույթով՝ «Մրցակցության շահերի պաշտպանության կարևորությունը՝ ժամանակակից արագ փոփոխվող տնտեսությունում» թեմայով։
Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։
2024 թվականին ICN-ը հայտարարել էր աշխատաժողովը հյուրընկալելու մրցույթ, որի արդյունքում հաղթող էր ճանաչվել Հայաստանի Հանրապետության հայտը՝ ի դեմս Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի։
653818639_1371583371677709_1017318058207647746_n (1).jpg (156 KB)