Փոքր անասնաշենք կառուցելու ուղեցույց՝ Քաղաքաշինության կոմիտեի կայքում
Քաղաքաշինության կոմիտեն մշակել է գյուղական բնակավայրերում փոքր՝ մինչև 10 գլխաքանակ ունեցող անասնաշենքերի կառուցման ուղեցույց։
Ուղեցույցը պարզ նկարագրություններով, գործող նորմերից մեջբերումներով, գծանկարներով և նկարազարդումներով ներկայացնում է տարածքի ընտրությունից մինչև գլխավոր հատակագծի մշակման վերաբերյալ առաջարկներ, մակերեսների հաշվարկներ, առավել կիրառելի նյութերի ցանկեր և այլն։
Այդ խորհուրդներով առաջնորդվելով անասնաշենքը նախագծելու և ճիշտ կառուցելու դեպքում զգալիորեն կհեշտանա քաղաքացիների աշխատանքը, կնվազի ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, կենդանիների համար կապահովվեն բարենպաստ, սանիտարական միջավայր և նորմատիվ պահանջներին համապատասխան անվտանգ պայմաններ։
Ուղեցույցը հրապարակված է Քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքի «Ուղեցույցներ» բաժնում (https://www.minurban.am/hy/farming_guide)։