Լուսինե Գևորգյանը ներկայացրել է Հայաստանի փորձը զբոսաշրջության ոլորտում նորարարական լուծումների կիրառման փորձը
ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, որպես խոսնակ մասնակցել է MITT 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի գործարար ծրագրի շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը։
Քննարկման ընթացքում ներկայացվել է Հայաստանի փորձը զբոսաշրջության ոլորտում նորարարական լուծումների կիրառման, մասնավորապես՝ արհեստական բանականության (ԱԲ) հնարավորությունների օգտագործման համատեքստում։
Հայաստան ներկայացման ընթացքում ընդգծվել է թվային լուծումների և ԱԲ տեխնոլոգիաների կարևորությունը զբոսաշրջային ծառայությունների զարգացման, այցելուների փորձառության բարելավման և ոլորտի մրցունակության բարձրացման տեսանկյունից։