«Պապրիկա» և «Բեկոն պրոդուկտ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից

«Պապրիկա» և «Բեկոն պրոդուկտ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից

Կառավարությունն իր մարտի 12–ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՊԱՊՐԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։

Այս ընկերության կողմից ներմուծվող ապրանքներով նախատեսվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծաղկունք գյուղում 11․209121 հա տարածքում կառուցել ժամանակակից ջերմոցային համալիր, որտեղ աճեցվելու են բիբարներ։

Ընկերությունը հիմնադրվել է 2025 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․9 մլրդ դրամի ներդրում ջերմոցի ձեռքբերման, 190 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման, 825 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման և 700 մլն դրամի այլ կապիտալ ներդրումների համար։

Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է ստեղծել 35 նոր աշխատատեղ՝ 160 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․9 մլրդ  դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 97․5 մլն դրամ:

Կառավարությունն իր մեկ այլ որոշմամբ մաքսատուրքից ազատեց «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։

Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել մսամթերքի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․4 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման, 80 մլն դրամի ներդրում նոր սարքավորումների ձեռքբերման, 450 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման համար։

Ներկայումս առկա է 467 աշխատատեղ՝ 320 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 508-ի՝ 330,000 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․4 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 502 մլն դրամ։