ԲՏԱՆ-ն ընդունում է «GITEX EUROPE 2026»-ին մասնակցության հայտեր

ԲՏԱՆ-ն ընդունում է «GITEX EUROPE 2026»-ին մասնակցության հայտեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հրավիրում է տեխնոլոգիական ընկերություններին մասնակցելու Եվրոպայի խոշորագույն տեխնոլոգիական և ներդրումային միջոցառումներից մեկին՝ «GITEX EUROPE 2026»-ին:
 Վայրը՝ Բեռլին, Գերմանիա
Ամսաթիվը՝ 2026 թ. հունիսի 30 - հուլիսի 1
«ARMENIA» միասնական տաղավարի ներքո ընտրված ընկերությունները հնարավորություն կունենան.
  •  Ներկայացնել սեփական լուծումները առանձին ցուցավահանակներով (stand):
  •  Իրականացնել ստարտափ ներկայացումներ (pitching sessions):
  •  Հաստատել նոր գործարար կապեր միջազգային գործընկերների և ներդրողների հետ:
 Նախարարությունը հոգում է տաղավարի վարձակալության, կառուցապատման և մուտքի ծախսերը:
 Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ մարտի 24, 2026 թ. ներառյալ: