Քննարկում՝ նվիրված հսկվող և երկակի նշանակության ապրանքների արտահանման և մաքսային ձևակերպումներին

Քննարկում՝ նվիրված հսկվող և երկակի նշանակության ապրանքների արտահանման և մաքսային ձևակերպումներին
Մարտի 19-ին, ժամը 16:00-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կկազմակերպվի հսկվող և երկակի նշանակության ապրանքների արտահանման գործընթացում առաջացող խնդիրների քննարկմանը նվիրված հանդիպում-քննարկում, որին կարող են մասնակցել արտահանող ընկերությունների, մաքսային բրոքերների, ինչպես նաև ոլորտում շահագրգիռ այլ ընկերությունների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն արտահանման և մաքսային ձևակերպումների գործընթացում տնտեսավարող սուբյեկտների կողմից բարձրացվող խնդիրները, ինչպես նաև կներկայացվեն գործող ընթացակարգերի վերաբերյալ պարզաբանումներ։
Շահագրգիռ ընկերություններն ու անձինք կարող են իրենց մասնակցության վերաբերյալ տեղեկություն ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև հարցերի դեպքում կարող են կապ հաստատել ՀՀ ԷՆ Արդյունաբերության քաղաքականության վարչության հետ, հեռ․ 011 597146։