Պարզեցվել է անհատական տների կառուցման գործընթացը
Պարզեցվել է անհատական տների կառուցման գործընթացը։ Ինչպես հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից, թվային հարթակի միջոցով կկարողանաք սեղմ ժամկետներում ստանալ տուն կառուցելու համար անհրաժեշտ թույլատվական փաստաթղթերը։
Պարզեցված կարգը կգործի 2026թ. հունիսի 1-ից՝ urban.permits.e-gov.am հարթակում:
Որո՞նք են պարզեցված կարգի պայմանները.
- Տան մակերես՝ մինչև 300 քմ։
- Հարկայնություն՝ մինչև 2 վերգետնյա և 1 ստորգետնյա հարկ։
- Օժանդակ շինություն՝ մինչև 50 քմ։
- Պայման՝ տունը պետք է կառուցվի ոչ ձեռնարկատիրական նպատակով։
- Քաղաքացուն պատկանող հողամասը պետք է համապատասխանի նպատակային և գործառնական նշանակությանը։
Ի՞նչ է պարզեցվել.
- Ինքնաշխատ համակարգ- Եթե համայնքի ղեկավարը սահմանված ժամկետում չհաստատի հայտը, համակարգն ինքնաշխատ եղանակով կձևավորի նախագծման թույլտվություն կամ ճարտարապետահատակագծային առաջադրանք (ՃՀԱ), շինարարության թույլտվություն և ավարտական ակտ (շահագործման թույլտվություն)։
- ժամկետի կրճատում- Սահմանվել են թվային հարթակում թույլտվությունների տրամադրման առավել սեղմ ժամկետներ։
- Լրացված հայտ- նախագծային պահանջները հայտնի են լինելու նախապես. լրացված հայտը հասանելի է լինելու համայնքի պաշտոնական կայքում
- Կոմունալ միացումներ- Գազի, ջրի և էլեկտրականության միացման տեխնիկական պայմանների համար համայնքի ղեկավարը մատակարար ընկերություններին դիմելու է ՃՀԱ տրամադրելուն զուգահեռ։
- Փորձաքննության փուլ- Նախագծի փորձաքննությունը փոխարինվել է այն մշակող արտոնագրված ճարտարապետի երաշխավորագրով։
- Անվճար նախագծեր- Քաղաքացիները կարող եք օգտվել Քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքի «Ուղեցույցներ» բաժնի օրինակելի նախագծերից, որոնք արդեն անցել են փորձաքննություն։