Կատարը կվերսկսի լիարժեք էներգամատակարարումը, երբ տարածաշրջանում իրավիճակը կայունանա

Կատարը կվերսկսի լիարժեք էներգամատակարարումը, երբ տարածաշրջանում իրավիճակը կայունանա

Կատարը կվերսկսի լիարժեք էներգամատակարարումը, երբ տարածաշրջանում իրավիճակը կայունանա։

«Մենք վճռականորեն հանձնառու ենք մեր հաճախորդներին և համաշխարհային էներգետիկ շուկաների կայունությանը, սակայն ներկայիս հանգամանքները, ներառյալ՝ մեր օբյեկտների վրա հարձակումները և Պարսից ծոցում ծովային նավարկության հետ կապված դժվարությունները, ժամանակավոր միջոցներ են պահանջում՝ մեր էներգետիկ ենթակառուցվածքների վրա աշխատող անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար»,- հայտարարել է Կատարի վարչապետ, երկրի արտգործնախարար Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանին։

Կատարը, որը մատակարարում է աշխարհի հեղուկ բնական գազի արտահանման մոտ 20%-ը, անցյալ շաբաթ հայտարարել էր անհաղթահարելի ուժի մասին և Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել շարունակվող պատերազմի ֆոնին դադարեցրել է հեղուկ բնական գազի արդյունահանումը։