Մեղրաձորի կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը կունենա ամենագնաց մեքենա

Մեղրաձորի կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը կունենա ամենագնաց մեքենա
ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Հայաստանում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտականի, Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի հետ Մեղրաձորում մասնակցել է Ճապոնիայի դեսպանատան և «Հուսո Լույս» հասարակական կազմակերպության միջև հուշագրի ստորագրման արարողությանը:
Ճապոնիայի դեսպանատան, ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի, Ծաղկաձորի համայնքապետարանի և Սպիտակի «Հուսո Լույս» հասարակական կազմակերպության սերտ համագործակցության արդյունքում առաջիկայում Մեղրաձորի կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը կունենա ամենագնաց մեքենա, որին ամրակցված է լինելու նաև ձնամաքրման համակարգ:
Ծրագիրն իրականացվում է Ճապոնիայի կառավարության «Մարդկային անվտանգության խթանման փոքր դրամաշնորհի» շրջանակում:
 Գաղափարը դեռ նախորդ տարվանից էր, երբ Մեղրաձորում բացվեց հրշեջ-փրկարարական հենակետ և մեկ տարի հետո համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր դարձավ ձեռք բերել ամենագնաց մեքենա, որն այս տարածաշրջանի համար չափազանց կարևոր է՝ նկատի ունենալով անտառային գոտու հանգամանքը և անտառային հրդեհների ռիսկը։
«Լիահույս եմ, որ այն կծառայի իր նպատակին, իսկ ծրագրի իրականացումը կնպաստի ճանապարհների հասանելիության բարելավմանը, փրկարար ծառայությունների արձագանքման ժամանակի կրճատմանը և բնակչության անվտանգության բարձրացմանը:
648302734_1227660262877136_2095236720183453700_n.jpg (380 KB)
Շնորհակալ ենք Ճապոնիայի կառավարությանը և ծրագիրն իրականացնող բոլոր կառույցներին»,- միջոցառման ընթացքում նշել է Ահարոն Սահակյանը: