Կանանց աշխատուժի մասնակցության մակարդակը Հայաստանում և սահմանակից երկրներում
Կարևորելով կանանց իրավունքների պաշտպանությունը և նրանց մեծ պոտենցիալը նպաստելու երկրի տնտեսական աճին՝ ACSES վերլուծական կենտրոնն ուսումնասիրել ենք կանանց աշխատուժի մասնակցության մակարդակը Հայաստանում և սահմանակից երկրներում։
«Ակնհայտ է, որ այս առումով թիրախային քաղաքականություն է անհրաժեշտ՝ կանանց ավելի շատ ներգրավելու տնտեսության տարբեր ոլորտներում»,- ՖԲ իր էջում գրել է կենտրոնի տնօրեն, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը։
2018-2024 թվականներին տարածաշրջանում կանանց աշխատուժի մասնակցության մակարդակի (15 տարեկան և բարձր) ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել է Ադրբեջանում․ 2025 թվականին այն կազմել է 61%, Վրաստանում 57%:
Հայաստանում կանանց աշխատուժի մասնակցության մակարդակը 2025 թվականին կազմել է 51%՝ 2.5%-ային կետով ցածր, քան 2018 թվականին։
Դիտարկվող ժամանակահատվածում ամենացածր ցուցանիշը գրանցվել է Իրանում՝ 2025 թվականին կազմելով 14%։
Կանանց շրջանում աշխատուժի մասնակցության մակարդակը ցույց է տալիս զբաղված կամ ակտիվորեն աշխատանք փնտրող կանանց (15 տարեկան և բարձր) տեսակարար կշիռը 15 տարեկան և բարձր կին բնակչության մեջ:
