Խանդանյանը գործուղվել է Հունգարիա՝ այդ երկրի խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությամբ

Խանդանյանը գործուղվել է Հունգարիա՝ այդ երկրի խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությամբ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 23-26–ին գործուղվում է Հունգարիա՝ Բուդապեշտ։

Կարգադրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով`  կարգադրում եմ.

Հունգարիայում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախընտրական դիտորդական առաքելությամբ մասնակցելու համար 2026 թվականի մարտի 23-26-ը Բուդապեշտ (Հունգարիա) գործուղել ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին»։