ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ. Սամվել Կարապետյանի ծրագիրը հնարավորություն կտա երիտասարդներին ամուսնանալ, շատանալ ու շենացնել երկիրը
«Այսօր մեր երիտասարդությունն ունի բնակարանային խնդիրներ։ Նրանց հնարավորություն է ընձեռվում ունենալ բնակարան մատչելի գներով»,- ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Հարություն Մնացականյանը՝ ներկայացնելով «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագրի 5-րդ կետը՝ 20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ։
Ըստ նրա, այն վարձավճարը, որ երիտասարդները տալիս են վարձակալության համար, կարող են վճարել բնակարանների համար։
«Այս պայմանները հնարավորություն կտա ձեզ ամուսնանալ, շատանալ և շենացնել մեր երկիրը»,- գրել է նա։
Դեպի Ուժեղ Հայաստան տանող Սամվել Կարապետյանի առաջարկած 5 քայլերն են.
- 300,000 նոր աշխատատեղեր, մասնավորապես՝ մարզերում,
- 0 հարկ՝ փոքր բիզնեսի համար,
- 20% էժան դեղորայք՝ բոլորի համար,
- Բերքի երաշխավորված մթերում գյուղերում,
- 20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ։