Դուբայի անշարժ գույքի շուկան հայտնվել է ճնշման տակ

Դուբայի անշարժ գույքի շուկան հայտնվել է ճնշման տակ

Իրանի տարածքին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից ու ԱՄԷ-ի ուղղությամբ Իրանի պատասխան հրթիռային հարվածներից հետո Դուբայի անշարժ գույքի շուկան հայտնվել է ճնշման տակ։

Reuters գործակալությունը նշում է, որ աշխարհաքաղաքական լարվածության աճը լուրջ փորձություն է դարձել ոլորտի համար՝ հարվածելով ներդրումների համար որպես անվտանգ վայր ԱՄԷ-ի հեղինակությանը։

Ներդրողները քննարկում են ակտիվության ժամանակավոր նվազման հնարավորությունը և ավելի զգույշ են մոտենում գործարքներին, հատկապես օտարերկրյա գնորդները։

Սակայն խոշոր կառուցապատողները, ներառյալ Emaar Properties-ը, հայտարարում են, որ շուկան մնում է կայուն՝ շնորհիվ հիմնարար գործոնների՝ զրոյական հարկերի, կապիտալի ներհոսքի և գործարքների մեծ ծավալի։

Հանրահայտ թաղամասերում, ինչպիսին է Փալմ Ջումեյրան, կյանքը շարունակվում է, իսկ առօրյա ակտիվությունը մնում է կայուն, թեև շուկայի մասնակիցների տրամադրություններում տագնապ է զգացվում, գրում է Financial Times-ը։

Ֆինանսական վերլուծաբաններն ընդգծում են, որ գների զանգվածային անկման մասին պաշտոնական տվյալներ դեռևս չկան. խոսքը անկայունության հետ կապված կանխատեսումների ու սպասումների մասին է։

Պահանջարկի և գների իրական փոփոխությունները կարող են ի հայտ գալ ավելի ուշ՝ իրավիճակի կայունացումից հետո, նշում է Times of India-ն։

«Դուբայի բնակարանային շուկան դեռևս չպետք է վախենա կարճաժամկետ ցնցումներից, դրա հիմնարար ցուցանիշները մնում են հզոր»,— Dunya News-ին տված հարցազրույցում հայտարարել է Emaar Properties-ի հիմնադիրը։