Պապոյանն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են Ղազախստանից դեպի Հայաստան ներդրումային հոսքերի ավելացման հարցերը

Պապոյանն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են Ղազախստանից դեպի Հայաստան ներդրումային հոսքերի ավելացման հարցերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։

Քննարկվել են տնտեսության ոլորտում երկկողմ փոխշահավետ գործակցության ընդլայնմանը, առևտրաշրջանառության ծավալների, ինչպես նաև Ղազախստանից դեպի Հայաստան ներդրումային հոսքերի ավելացմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև տրանսպորտային կապակցվածությանն ու կայուն մատակարարումների ապահովմանը, զբոսաշրջության զարգացմանը և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների։